25.11.2024
Բանակը վերահսկում է իրավիճակը Բեյրութի կենտրոնում
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ-ն երկրի ներքին գործերին միջամտություն է որակել արտաքին աջակցությունը բողոքներին

Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն է համարում երկրի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:


«Բողոքներին աջակցությունը միջամտություն է Իրանի ներքին գործերին»,-ասել է նա:


Մուսավին պնդել է, որ «մի շարք պետություններ զարմանալիորեն պաշտպանել են ցուցարարներին Իրանում»:


«Իրանի կառավարությունը ճանաչում է խաղաղ բողոքի մարդկանց իրավունքը, սակայն հարկ է տարանջատել նրանց, ովքեր զբաղվում են անկարգություններով»,- հավելել է նա: