20.04.2025
Փորձագետ. Իրանում վերջին անկարգությունները կազմակերպել է Վաշինգտոնը
prev Նախորդ նորություն

Բանակը վերահսկում է իրավիճակը Բեյրութի կենտրոնում

Բանակը եւ անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը Բեյրութի կենտրոնում, ընկածների հրապարակում, որտեղ մինչ այդ տեղի էին ունեցել բախումներ խաղաղ ցուցարարների եւ «Հեզբոլլահ» եւ «Հարաքեթ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ:


Բանակը երկու արգելապատնեշով կտրել է ցուցարարներին շիաների կուսակցությունների կողմնակիցներից՝ չթողնելով, որպեսզի նրանք մոտենան միմյանց, բախումներից խուսափելու նպատակով։ Երկու ճամբարները միմյանց վրա քարեր ու կրակե խրձեր են նետում։ Լսվում են նաեւ վիրավորանքներ երկու կողմից։ Կան տուժածներ։


«Հեզբոլլահի» եւ «Ամալի» կողմնակիցները եկել են Բեյրութի կենտրոն, որտեղ ջարդուփշուր են արել խաղաղ ցուցարարների վրանաճամբարը, ինչից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք, մինչեւ որ եկել են բանակի եւ ոստիկանության հավելյալ ուժեր։

Իրանի ԱԳՆ-ն երկրի ներքին գործերին միջամտություն է որակել արտաքին աջակցությունը բողոքներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար