Իսրայելը գլխավորում է Իրանի ագրեսիայի դեմ ուղղված գլոբալ ջանքերը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: «Մենք անդադար ջանքեր ենք գործադրում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու, Իրանի վրա ճնշում գործադրելու, Իրանի նկատմամբ ակտիվ ռազմական հակազդեցություն ունենալու շուրջ մեր սահմանին ամրապդնվելու փորձերում: Ըստ էության՝ մենք գլխավորում ենք Իրանի դեմ գլոբալ ջանքերը»,- նշել է նա: