20.04.2025
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան մերժել են Սիրիայում ինքնակառավարում ստեղծելու փորձերը
prev Նախորդ նորություն

Իսրայելի խորհրդարանը ինքնալուծարման որոշում է կայացրել

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի պատգամավորներն ինքնալուծարման որոշում են ընդունել:


Կնեսետի հեռուստատեսային ալիքի հաղորդմամբ, առայժմ օրինագծին հավանություն է տրվել նախնական ընթերցմամբ՝ 50 կողմ, ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծի համաձայն, 23-րդ գումարման Կնեսետի ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի մարտի 2-ին:


Նշենք, որ այս գումարման Կնեսետը հակառեկորդ է գրանցել՝ նրա գործունեությունը ընդամենը երեք ամիս էլ չտևեց: Ինքնալուծարման մասին որոշումն ընդունվել է նախարարների կաբինետի ձևավորման մանդատի լրանալուց մի քանի ժամ առաջ, որը խորհրդարանին տրամադրվել էր երկրի նախագահի կողմից: 


Նշենք նաև, որ կառավարական կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել, և Կնեսետի ամենախոշոր խմբակցության՝ «Կախոլ-Լավան»-ի ղեկավար Ավի Նիսենկոռնը հայտարարել է, որ խորհրդարանի ինքնալուծարումը պարտություն է համարում իշխանության ողջ օրենսդիր համակարգի համար:


 

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար