Թեհրանն Mahan Air իրանական ավիաընկերության դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները համարում է անօրինական եւ ակնկալում է, որ մյուս երկրները չեն հետեւի նրան: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Ակնկալում ենք, որ բարեկամ երկրները չեն հետեւի ԱՄՆ-ի անօրինական, միակողմանի եւ չհիմնավորված պատժամիջոցներին»,- ասել է նա: ԱՄՆ-ն անցած շաբաթ ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ եւ ցուցակում ավելացրել Mahan Air ավիաընկերությունը, ինչպես նաեւ նրա տասնյակ ինքնաթիռներ: