23.11.2024
Իրաքը դուրս է հրավիրել օտարերկրյա զինված ուժերը երկրի տարածքից. Թրամփը սպառնում է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերի Իրաքից, և վերջ. Պենտագոնի ղեկավար

Իրաքից զորքերը դուրս բերելու որոշում չկա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը՝ հերքելով Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը:


Նա հայտարարել է, որ չգիտի, թե ինչ նամակ է եղել և այժմ ամերիկյան կողմը փորձում է պարզել, թե որտեղից է այն հայտնվել. «Անկախ ամեն ինչից՝ Իրաքից դուրս գալու որոշում չի եղել»,- լրագրողներին ասել է նա: 


Էսփերը նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն հետևելու է «ռազմական կոնֆլիկտների օրենքներին»: Բայց նա չի պատասխանել հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ն մտադիր է հարվածել Իրանի մշակութային օբյեկտներին:  


VERELQ-ը հիշեցնում է, որ պաշտոնական Բաղդադը սահմանափակումներ է մտցրել միջազգային կոալիցիայի ուժերի իր տարածքում ցամաքային և օդային տեղաշարժերի նկատմամբ: Իրաքի ԶՈՒ ներկայացուցիչ Աբդել Քերիմ Հալֆը հայտարարել է, որ օտարերկրյա զորքերի դուրսբերման մեխանիզմների նախապատրաստման գործընթացը մեկնարկել է:


Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրաքը պնդի ամերիկյան զորքերի դուրսբերումը երկրի տարածքից, ապա կհանդիպի աննախադեպ պատժամիջոցների: