12.07.2025
ԱՄՆ-ն զորքերը դուրս չի բերի Իրաքից, և վերջ. Պենտագոնի ղեկավար
prev Նախորդ նորություն

Իրանի խորհրդարանը Պենտագոնը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն

Իրանի խորհրդարանը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը և Պենտագոնը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ:


Սա ոչ միայն պատասխան է Կասեմ Սուլեյմանիի սպանությանը, այլև պատասխան Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն:


Իրանի խորհրդարանի նաև թույլատրել է Իրանի Ազգային զարգացման հիմնադրամից ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանմանն առաջիկա 2 ամսում հատկացնել 200 մլն եվրո՝ երկրի զարգացման համար:


Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանի շրջակայքին հասցված հրթիռային հարվածի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։


Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Իրանը հրթիռակոծել է Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ