7.07.2025
Թուրքիան ակտիվացնում է նեոօսմանական ռազմավարությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն չունի Իրանի վրա հարձակվելու խիզախություն

ԱՄՆ-ին չի բավարարում Իրանի վրա հարձակվելու խիզախությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատար, կոնտրծովակալ Հոսեյն Խանզադին:


Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի ցանկացած երկրի հետ՝ Հորմուզյան խաղաղ նախաձեռնությունների իրականացման համար: Նա նշել է, որ ամերիկացիները հայտնի են որպես ագրեսորներ:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը միջուկային զենք է կիրառել, Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնին կոչ արել ներխուժել Իրան, ստեղծել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը, և որը չի վարանում ամբողջ աշխարհում հակամարտություններ հրահրել:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն երբեք չի համարձակվի հարձակվել Իրանի վրա՝ ծովում եւ ցամաքում իրանական ուժերի մարտական պատրաստության շնորհիվ:

Դավութօղլուն ցանկանում է Էրդողանից հետո գլխավորել Արդարութուն և զարգացում կուսակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով