20.04.2025
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական
prev Նախորդ նորություն

Էրդողանը հունվարին կխնդրի Թուրքիայի խորհրդարանին թույլ տալ զինվորականներ ուղարկել Լիբիա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է հունվարին, երբ օրենսդիրները կվերսկսեն աշխատանքը, հայտ ուղարկել խորհրդարան՝ Թուրքիայի զինված ուժերը Լիբիա ուղարկելու համար: Այս մասին նա հայտարարել է Անկարայում:


«Հենց խորհրդարանը վերսկսի աշխատանքը, մենք առաջին հերթին այնտեղ զորքեր ուղարկելու խնդրանքով կդիմենք: Եթե մենք Տրիպոլիի կողմից խնդրանք ստանանք այնտեղ զորքեր տեղակայելու մասին, ապա մենք այն կընդունենք», - ասել է նա:


«Մենք ցանկացած աջակցություն կտրամադրենք Տրիպոլիի վարչակազմին, որը պայքարում է ապստամբ գեներալի դեմ, որին պաշտպանում են եվրոպական և արաբական որոշ երկրներ: Նրանք օգնում են նրան, և մենք գտնվում ենք Լիբիայի օրինական կառավարության կողմում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:


 

Հարցում. Թուրքիայում ընդդիմությունն ավելի շատ է վայելում էլեկտորատի աջակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար