20.04.2025
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով փոխադրվել է 10-հազարերորդ բեռնարկղը
prev Նախորդ նորություն

Իրանի դեսպան. Թեհրանը և Մոսկվան պետք է կտրուկ աճի հասնեն տնտեսական հարաբերություններում

Թեհրանը և Մոսկվան պետք է կտրուկ վերելք ապահովեն տնտեսական հարաբերություններում, կողմերը մեծ ներուժ ունեն, սակայն տնտեսության բնագավառում կապերը պատշաճ մակարդակի վրա չեն, հայտարարել է ՌԴ-ում Իրանի նորանշանակ դեսպան Քազեմ Ջալալին:


Քաղաքական ոլորտում Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները լավ մակարդակի վրա են, ավելացրել է դեսպանը, նշելով այն ուղղությունները, որոնցում կողմերին անհրաժեշտ է ավելին անել:


«Իսկ համագործակցության մյուս ուղղությունը տնտեսական սեկտորն է: Ապրանքաշրջանառության ծավալը երկու երկրների միջև մեծ չէ՝ 2 մլրդ դոլարից պակաս: Իմ կարծիքով՝ այդ ցուցանիշն անհրաժեշտ է մեծացնել», - ասել է Ջալալին:

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար