20.04.2025
Սիրիայի բանակի գործողություններն Իդլիբում ուղղված են Թուրքիայի գործակալների դեմ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով փոխադրվել է 10-հազարերորդ բեռնարկղը

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծով տեղափոխվել է 10,000-րդ բեռնարկղը, հայտնում է ADY Container-ը («Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ դուստր ձեռնարկություն):


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Թուրքիա-Ղազախստան երթուղով անցնող բլոկային գնացքի կազմում՝ 40 ֆուտ երկարությամբ բեռնարկղը առաքվել է Ղազախստանի «Ժետը-Սու» կայարան:


«20-բեռնարկղային բլոկից բաղկացած գնացքը բեռնված էր՝ դիզելային վառելիքով աշխատող թեթև մարդատար մեքենաներով: Փոխադրումն իրականացվել է՝ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ դուստր ձեռնարկության՝ ADY Container-ի կողմի»,- ասվում է հաղորդագրության մեջ:


2017 թվականի հոկտեմբերի 30-ից, ԲԹԿ երկաթգծի գործարկման պահից ի վեր նրա բեռնափոխադրումների ծավալը մշտապես աճում է:

Իրանի դեսպան. Թեհրանը և Մոսկվան պետք է կտրուկ աճի հասնեն տնտեսական հարաբերություններում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար