17.04.2025
Սատանովսկի. Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացում չպետք է ակնկալել
prev Նախորդ նորություն

Ահաբեկչությունը բացառված չէ. Իրանում Ուկրաինայի դեսպանատունը խմբագրել է իր իսկ տեքստը

Իրանում Ուկրաինայի դեսպանությունը փոխել է Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդագրության տեքստը՝ դրանից հեռացնելով ահաբեկչության վարկածի բացառման վերաբերյալ տեղեկատվությունը:


Տեքստից հանվել է նաև շարժիչի վթարի մասին տողը: Ներկայումս հաղորդագրությունում ասվում է. «Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը քննվում է հանձնաժողովի կողմից: Նախքան հանձնաժողովի որոշումը, վթարի պատճառների վերաբերյալ բոլոր հայտարարությունները պաշտոնական բնույթ չեն կրում»:


Ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել էր կործանված ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը.«Նախնական տեղեկատվության համաձայն ինքնաթիռը կործանվել է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետևանքով: Ահաբեկչության վարկածը բացառված է»,- ասված էր հաղորդագրության սկզբնական տեքստում:


Հիշեցնենք, հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրակնացնող ուկրաինական ինքնաթիռ: Ըստ վերջին տվյալների՝ ինքնաթիռում եղել է 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Որևէ մեկին փրկվել չի հաջողվել:

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում՝ ցամաքի հետ բախվելուց առաջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան