19.04.2025
Ահաբեկչությունը բացառված չէ. Իրանում Ուկրաինայի դեսպանատունը խմբագրել է իր իսկ տեքստը
prev Նախորդ նորություն

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում՝ ցամաքի հետ բախվելուց առաջ

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-ը հրդեհվել է օդում՝ ցամաքի հետ բախվելուց առաջ: Այս մասին ասված է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացրած հաշվետվության մեջ:


«Ականատեսների փոխանցմամբ՝ կրակը տեսանելի է եղել ինքնաթիռի վրա դեռ օդում եւ տարածվել է ամբողջ դիմամասով»,- մանրամասնում են փաստաթղթում:


Գերատեսչությունում կարծում են, որ, ինքնաթիռի կործանման տարբեր մանրամասներ միացնելով, կարելի է ենթադրել, որ անսարքություններ տեսնելով՝ անձնակազմն արագ հետադարձ է կատարել՝ օդանավակայան վերադառնալու համար: Բացի այդ՝ օդաչուները չեն հայտնել կամ չեն հասցրել հայտնել ինքնաթիռում հայտնաբերած անսարքության մասին:


Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի էր ունեցել նախօրեին. «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից դուրս գալուց 2 րոպե անց:


Աղետի արդյունքում զոհվեց 176 մարդ: Նախնական վարկածով՝ օդանավի վթարման պատճառ է եղել շարժիչի բռնկումը:


 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «թշնամուց ավելի դաժան վրեժ կլուծի»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար