23.11.2024
Թուրքիան ցանկանում է վերականգնել ազդեցությունը Լիբիայում
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ. Թեհրանի վրա առավելագույն ճնշման ԱՄՆ-ի քաղաքականությունը փակուղի է մտել

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:


ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի և բուն կազմակերպության նկատմամբ:


«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ և ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա», -նշել է նա:


Ըստ նրա, Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վաղուց փակուղի է մտել: