19.04.2025
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թրամփը Մերձավոր Արևելքում քաոտիկ է գործում

Բարաք Օբաման և Ջորջ Բուշն ունեին հստակ ռազմավարություն Մերձավոր Արևելքում: Շատ դեպքերում այդ քաղաքականությունը քննադատվել է, սակայն այն առկա է եղել: Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում քաոտիկ է գործում, ինչը խոսում է նրա մասին, որ նա հստակ ծրագիր չունի: Այդ մասին հայտարարել է փորձագետ Լուչանո Զաքքարան:


Նա նշել է, որ Իրանի շուրջ ճգնաժամը սկսվել է Կարմիր ծովում և Պարսից ծոցում տանկերների վրա հարձակման, ամերիկյան անօդաչուի խոցման և Սաուդյան Արաբիայի նավթահանքերի վրա հարձակման ժամանակ:


Ըստ նրա, Թրամփը դադարել է աշխարհում ժողովրդավարության առաջխաղացման ռազմավարություն վարել:Նա առաջ է տանում միայն ամերիկյան ազգային շահերն աշխարհում:


Նա հավելել է, որ Սպիտակ տունը ցանկանում է պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում, սակայն չի ցանկանում դրա համար ջանքեր գործադրել:


 

Independent. Լիբիան շարժվում է դեպի լայնածավալ պատերազմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար