23.11.2024
Իրանը պատրաստ է երկխոսել հարևանների հետ. Զարիֆ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանը կարող է ավելի շատ բարդացնել ԱՄՆ-ի վիճակը Մերձավոր Արևելքում

Եթե մենք օբյեկտիվորեն գնահատենք Իրանի ներուժը, ապա նրանք իրոք կարող են բարդացնել ամերիկացիների կյանքը տարածաշրջանում: Օրինակ, Իրաքում դա բավականին մեծ շիական հատվածն է, որոնք ունեն իրենց զինված խմբավորումները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մաքսիմ Սուչկովը:


Նա նշել է, որ Լիբանանում՝Հզբոլահը, Սիրիայում՝տարբեր պրոքսի-խմբեր, Եմենում՝հոուսիթները, Բահրեյնում՝շիական մեծամասնությունը կարող են օգտագործվել Իրանի կողմից ամերիկացիների դեմ:


Ըստ նրա, 5 արաբական երկրներում՝Իրաք, Լիբանան, Սիրիա, Եմեն, Բահրեյն Իրանն ունի լավ հնարավորություններ՝ներքին անկայունություն ստեղծելու համար: