Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Telegram-ի իր ալիքում գրել է ԼՂ արտաքին քաղաքականության և պետականաշինության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի և Հայաստանի հարաբերությունների մասին։ «Մենք գտնվում ենք մեր պատմության իսկապես ճակատագրական փուլում, սա պահանջում է աշխարհաքաղաքական սթափ, պրոֆեսիոնալ և հայրենասիրական մոտեցում, աշխարհաքաղաքական փորձերի, տեսական եզրակացությունների, արտաքին շահերին սպասարկող առաջարկների ժամանակն անցել է։ Ցանկացած սխալ տանելու է վերջնական աղետի»,- ընդգծում է Դավիթ Բաբայանը։