Լավրովի այցը Երևան. ՌԴ-ը ու ՀՀ-ը ճշտում են դիրքորոշումները Սիրիայի և Ղարաբաղի հարցերում
ՌԴ ԱԳ նախարարի այցը Երևան միտված էր նրան, որպեսզի հայկական կողմի հետ քննարկվի տարածաշրջանային առանցքային հարցերը:
Հայաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, Մոսկվան կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: «Հենց դրանով էր պայմանավորված Սերգեյ Լավրովի քննադատությունն ուղղված ԵԽԽՎ-ին, որը կապված էր Բռնությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված շրջաններում վիճելի զեկույցի հետ», - նշել է նա:
«Ռուսաստանցի նախարարի հայտարարությունը՝Երևանի դիրքոշման աջակցությունն է այդ հարցի շուրջ: Երևանում կողմերը ճշտել են դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներում մասով և պարզվել է, որ կողմերի դիրքորոշումը ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթի շուրջ լիովին համընկնում են»,-նշել է Մարկարովը VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:
Լավրովը Երևանում նախօրեին հայտարարել է, որ ՌԴ-ը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս երկրները դեմ են ղարաբաղյան թեման տարբեր միջազգային հարթակներ դուրս բերելու փորձերին, որոնք չեն զբաղվում հարցի կարգավորմամբ:
«Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց ոչ ոք այդպիսի հանձնարարություն չի տվել»,-նշել է նախարարը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Մոսկվան՝ՀՀ—ի ու ԵՄ-ի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունների հարցում Մարկարովը հայտարարել է, որ ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում Երևանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը:
«Հայաստանը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ ոչ միայն Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵԱՏՄ, այլ նաև Հայաստան-ԵՄ ձևաչափում և կարծում եմ, որ Մոսկվան ըմռնումով է դրան մոտենում»,-նշել է փորձագետը:
Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Զախարովը նույնպես կարծում է, որ Երևանում քննարկումների կենտրոնական թեման Ղարաբաղն էր: Նրա խոսքով, ՌԴ-ը կրկին անգամ ցույց է տակիս, որ այդ հարցի շատ լուրջ է վերաբերվում:
«Բազմաթիվ ԶԼՄ-ներում այսօր կարելի է հանդիպել խեղաթյուրված հրապարակումների, որտեղ ներկայացված է Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրին, իբր թե Մոսկվան հետաքրքրված չէ դրաա կարգավորմամբ, որպեսզի չկորցնի իր ազդեցություն այդ տարածաշրջանում: Դրանք բոլորը սպեկուլյացիաներ են: Իրականում Մոսկվան ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ՀՀ-ի դաշնակցային հարաբերություններին»,-նշել է Զախարովը մեզ հետ զրույցում:
Նրա խոսքով, հենց ՌԴ-ի շնորհիվ է, որ պահպանվում է փխրուն խաղաղությունը Հարավային Կովկասում: Զախարովը Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների օրակարգում կարևոր հարց է համարում նաև սիրիական ճգնաժամը՝հաշվի առնելով այդ արաբական երկրում հայկական համայնքի ներկայությունը և այդ տարածաշրջանի Հարավային Կովկասին մոտ լինելու հանգամանքը:
«ՀՀ-ը ու ՌԴ-ը այսօր կարիք ունեն հստակ փոխգործակցության՝առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին հակադրվելու համար»,-նշել է քաղաքագետը: