22.12.2024
ՌԴ-ը ու Իրանը Սիրիայում. Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը
23.03.2016
ՌԴ-ը ու Իրանը Սիրիայում. Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը

Մեկ շաբաթ է անցել այն պահից, երբ ՌԴ զինված ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը հայտարարել է զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Սակայն աշխարհում արդեն սկսել են ակտիվորեն քննարկել այդ որոշումը, որը մեծամասամբ վերաբերվում է երկու մարդու և երկու պետության՝ ՌԴ-ին ու Պուտինին, Սիրիային և նրա նախագահ Բաշար Ասադին: Ենթադրենք, որ այդ բազմությանը ինչ-որ մեկը կբացատրի Պուտինի որոշման պատճատները, սակայն դրանից հետո կառաջանան էլ ավելի շատ հարցեր: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչ ոք չի մասնակցել Սիրիայից զորքերի մասնակի դուրս բերման որոշման կայացմանը, և Պուտինը միայնակ է այդ որոշումը կայացրել: Սիրիայի հարցերը, իհարկե, միայն ՌԴ-ի նախագահի առաջնահերթությունը չէ, այլ Մոսկվա-Թեհրան ռազմավարական առանցքի համատեղ խնդիրը: ՀՀ-ի համար շատ կարևոր է գտնել իր տեղն այդ առանցքում, այն դեպքում, երբ բանակցություններ են ընթանում Սիրիայի շուրջ և չի կարելի որևէ մեկին թույլ տալ անտեսել քրիստոնյաների՝ հայերի շահերը: Պուտինի՝ զորքերի մասնակի դուրս բերման մասին որոշման գրեթե նախօրեին Մոսկվայում նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել է նաև Սիրիայի խնդիրը: Իհարկե, սա չի նշանակում, որ Պուտինը տեղյակ է պահել ՀՀ նախագահին ապագա որոշման մասին: Սակայն եթե ՀՀ իշխանությունների հետ գոնե ինչ-որ բան քննարկում են Սիրիայի հարցով, ապա պետք է ի վերջո հասկացնել ԱՄՆ-ին և Թուրքիային, որ հայկական հարցում ամեն ինչ չէ որ կախված է Վաշինտոնի և Անկարայի ներքին պայմանավորվածություններից: Սիրիայում հայկական համայնքի ձևավորումը հայկական հարցի հետևանքներից մեկն է: Վստահ ենք, որ Սերժ Սարգսյանը տեղին կօգտագործի իր կապերը Պուտինի, նաև Իրանի, Հունաստանի ղեկավարության հետ, որպեսզի հիշեցնի, որ ներսիրիական բանակցություններում պետք է մասնակցություն ունենան բոլոր էթնոսները և կրոնները, այդ թվում քրիստոնյաները: Ամենակարևորը, սակայն այն կլիներ, եթե Հայաստանի իրական ընկերների աջակցությամբ հայ խաղաղապահները Կոսովոյից և Աֆղանստանից տեղափոխվեին Սիրիայի հայաբնակ շրջաններ: Այդ թեման նոր չէ, եթե նկատի ունենք, որ հայ խաղաղապահները Լիբանանում են, ապա տրամանական չէ, որ նրանք չեն գտնվում հարևան Սիրիայի տարածքում, որտեղ դեռևս պահպանվում է իրական վտանգը տեղի քրիստոնյա (հայ) համայքների համար: Իրենց առաքելությունները Կոսովոյում և Աֆղանստանում Արևմուտքը կարող է ավարտել և առանց ՀՀ զինծառայողների մասնակցությամբ: Պաշտոնական Երևանը չի կարող չմտահոգվել Սիրիայում իր հայրենակիցների ճակատագրով: ՀՀ իշխանություններն արդեն մեկ տարուց ավել է հայտարարում են, որ ընդունել է Սիրիայից գրեթե 20.000 հայ փախստականի՝ առանց ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ֆինանսական աջակցության: Կարծում ենք, որ ՌԴ-Իրան տանդեմը դեմ չէր լինի, եթե հայ խաղաղապահները հայտնվեին Սիրիայում, իսկ Արևմուտքի հետ պետք է կոշտ "առևտուր" վարել այդ հարցի շուրջ: Քրդական հարցի շուրջ նույնպես այժմ կքրերը բորբոքված են և դեռևս մի քանի տարի առաջ ՀՀ ցանկանում էր իր հյուպատոսուսությունը բացել Էրբիլում: Պետք է հիշեցնել, որ այժմ թուրքերը քրդերի նկատմամբ ցեղասպանություն են իրականացնում այն հողեի վրա, որտեղ 100 տարի առաջ ցեղասպանության են ենթարկվել հայերը՝ Արևմտյան Հայաստանում, Հայկական Կիլիկայում և Միջագետքում: Նման քայլերը ՀՀ-ին կդարձնեին դրական գործոն հակամարտության կարգավորման գործընթացում: Այսպիսով, ՀՀ պետք է իր տեղը գտնի ՌԴ-ի ու Իրանի ռազմավարական համագործակցության շրջանակում՝ առաջնորդվելով առաջին հերթին հայ ժողովրդի շահերով: