24.11.2024
Գնաճը շարունակվում է՝ հասնելով 6,9 տոկոսի. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Ալիևը դարձավ այն առանցքը, որի շուրջ ձևավորվեց ՀՀ դեմ միջազգային հզոր ռազմական կոալիցիան

Մենք մի հետաքրքիր իրողության բախվեցինք․ բռնապետ Իլհամ Ալիեւը ոչ միայն կարողացավ պատերազմի ընթացքում ապահովել Ադրբեջանի ժողովրդի ներքին համախմբումը հանուն հաղթանակի, այլեւ դարձավ այն առանցքը, որի շուրջ ձեւավորվեց մեր դեմ ուղղված Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Իսրայել+X միջազգային հզոր ռազմական կոալիցիան։ Այս մասին գրում է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:


"Ավելին՝ միջազգային հանրությունն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, մեր հանդեպ, ըստ էության, թշնամական չեզոքության դիրքորոշում որդեգրեց։ Դրան հակառակ՝ Հայաստանի ժողովրդավարական արժեքների բացարձակ գերակայությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ՝ առանց իրական գեթ մեկ դաշնակցի, անընդունակ գտնվեց համախմբելու հայկական ռազմական ու մարդկային ներուժը, տապալեց մարտական գործողությունները հաղթական ավարտին հասցնելու իր պարտականությունը",- Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը։