12.09.2025
TRIPP-ի մոդելում ՀՀ–ն անցման երկիր է, բայց ոչ տարանցման կենտրոն
prev Նախորդ նորություն

Ալիևի եւս մեկ պահանջի շրջանակներում

«Հրապարակ» թերթը գրում է.


«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:


Նախագիծը շրջանառելուց առաջ մեր տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ-ում ճանապարհ անցած զինվորականները հատուկ կարծիքով զգուշացրել են ՊՆ ղեկավար կազմին, որ նախագիծը լուրջ վտանգներ ու ռիսկեր է պարունակում:


Նախ իրականությունից կիլոմետրերով հեռու է «հիմնավորումը»` ակտիվ համալրումների առումով, քանի որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության, կամ այսպես կոչված՝ պոստ պահելու համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: Բացի այդ հաշվարկներ են ներկայացվել, որ այս փոփոխությունների հետեւանքով ծառայության երկու տարվա կտրվածքով 4-5 հազարով կրճատվելու է բանակի թվակազմը, իսկ դա լուրջ վտանգներ է պարունակում մարտական հերթապահության տեսանկյունից։


Վերեւների պատասխանը մոտավորապես եղել է այն՝ ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի` հեռանա, ասվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր է կնքվում, խաղաղության դարաշրջանում իրենց հաշվարկները հիմնովին արդարացված են լինելու։


Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներն էլ են կաշկանդված այս հարցով բաց խոսելու հարցում: Բանն այն է, որ պոպուլիստական այս նախագիծը իշխանությունը մտածված հիմա է շրջանառում՝ ընտրություններին ընդառաջ, քաջ իմանալով, որ հանրության որոշ հատվածներ կողմ են բանակում ծառայության ժամկետի կրճատմանը։


Իրականում բանակը ապառազմականացնելու պահանջն արդեն քանի տարի է հնչում է Ալիեւի շուրթերից, եւ այս փոփոխությունը ոչ միայն այդ միտումն է հետապնդում, այլեւ ժամանակի հետ կասկածի տակ է դնելու հայկական բանակի գոյությունն առհասարակ»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


 


 

Տարօրինակ հայտարարություն Քըլըչի․ ո՞վ է իրականում նախաձեռնողը սահմանը բացելու հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան