24.11.2024
Մամուլ. Եվ դո՞ւ, Իշխա՛ն
prev Նախորդ նորություն

Իշխանությունների պատճառով անվտանգության վերականգման գործընթացը չի հաջողելու. Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում։ Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Շարունակում եմ պնդել, որ և՛ զորքերում, և՛ պահեստազորում ունենք սպաներ, գեներալներ, ովքեր բանակի փոփոխություններում կարող են վճռական դերակատարություն ստանձնել ու առաջ մղել ցանկացած ծանր գործընթաց, սակայն ՀՀ գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության, խորքային բարեփոխումների հարցում կամքի բացակայության պայմաններում այս բարեփոխումները, ըստ այդմ՝ անվտանգության վերականգման գործընթացը կա՛մ դոփելու է տեղում, կա՛մ անհրաժեշտ արդյունք չի տալու",- գրել է պատգամավորը։