23.11.2024
Իրանի դեմ Ալիևի անզիջում հռետորաբանության «ոգեշնչման աղբյուրը» Էրդողանն է. փորձագետ
prev Նախորդ նորություն

Արևմուտքի կողմից Արցախի ճանաչումը Ալիևների կլանի իշխանության տապալմանը կհանգեցնի. Մելիքյան

Ներկա պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից՝ Արցախի անկախության կամ Հայաստանի Հանրապետության մասը լինելու պաշտոնական ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանում Ալիևների կլանի իշխանության տապալմանը: Այս կարծիքին է հայտնել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը.


"Արդյունքում էապես կնվազի Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում և, միգուցե, վերջ կդրվի այստեղ ռուսական ռազմական ներկայությանը: Այս համատեքստում Ալիևների հնարավոր տապալումը նոր հնարավորություններ կընձեռի հատկապես Ադրբեջանում թուրքական ռազմա-քաղաքական և տնտեսական ազդեցության շեշտակի աճի համար",- Facebook-ի իր էջում գրել է Մելիքյանը: