23.11.2024
Եթե ​​Իրանը Սյունիքում կորցնի ՀՀ հետ սահմանը, նա կհայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
prev Նախորդ նորություն

Մեր բացակա դիվանագիտության արդյունքում Թուրքիայի դիվանագիտությունը մտավ Կովկաս. Սարգսյան

Նախօրեին Հռոմում, որտեղ անցկացվում է Մեծ քսանի գագաթնաժողովը, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:


Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը դիտարկում է արել՝ նշելով, որ այս հանդիպումը հերթական անգամ բացահայտեց ՀՀ դիվանագիտության տապալված լինելը:


"Էրդողանն ու Բայդենը քննարկել են Հարավային Կովկասում տարվող դիվանագիտական ջանքերը: Այ այսպես, մեր բացակա դիվանագիտության և սուբյեկտայնության արդյունքում թուրքական դիվանագիտությունը մտավ Հարավային Կովկաս",- գրել է նա Facebook-ի իր էջում: