23.11.2024
Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Եթե ​​Իրանը Սյունիքում կորցնի ՀՀ հետ սահմանը, նա կհայտնվի Թուրքիայի ազդեցության տակ

Տարածաշրջանում Թուրքիայի ներկայիս ագրեսիվ քաղաքականության լույսի ներքո կարեւորագույն գործոն է հայկական Սյունիքը։ Սյունիքի կարգավիճակի ցանկացած փոփոխություն խնդրահարույց է բոլորի համար, քանի որ Սյունիքը ոչ միայն արտաքին սահման է Իրանի համար, այլ նաև միակ ցամաքային սահմանն Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև։ Այս մասին «Կորսված հաղթանակ. Դավաճանություն թե անգրագիտություն» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը:


Նա նշեց, որ բացի այս, Սյունիքը նաև միակ ճանապարհն է Իրանին Սեւ ծով դուրս գալու համար, եթե նա ուզում է Թուրքիայից անկախ ճանապարհով դուրս գալ:


«Բոլորի համար խնդրահարույց է Սյունիքի կարգավիճակի որեւէ փոփոխությունը: Եվ եթե Իրանը կորցնում է Սյունիքի սահմանը, ինքն ընկնում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազդեցության տակ: Սա լուրջ խնդիր է, դրա համար իրանական բանակը կանգնած է Նախիջեւանում»,-ասաց նա:


Սարգսյանը հիշեցրեց, որ աշխարհում կան պետություններ, որոնց ռազմական պլանավորման մեջ ամրագրված է, որ լավ կլինի, եթե Իրանը զրկվի արտաքին սահմաններից: Իրանը դա հասկանում է: Եվ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի գլխավոր ախոյանը այստեղ հիմա հենց Իրանն է:


Սուրեն Սարգսյանն ընդգծեց՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը ինչ ուզում անում է, որտեղ ուզում անում է ու դրա համար երբեք չի պատժվում ոչ մեկի կողմից: Մտնում է Սիրիա, Իրաք, ռուսական ինքնաթիռ խոցում ու չի պատժվում երբեք:


«Որովհետև ունի շատ ուժեղ բանակ, դարձել է տարածաշրջանային լուրջ խաղացող եւ ըստ էության, գնում է մեծ Թուրանի իրականացման ճանապարհով»,-հավելեց Սարգսյանը: