25.08.2026
Զարգացումները տեղափոխվելու են ՀՀ դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ
25.05.2023
Զարգացումները տեղափոխվելու են ՀՀ դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ

Առաջիկա ամիսներին մեզ սպառնացող մարտահրավերների մակարդակը հասկանալու կարևոր ցուցիչ է Թուրքիայի նախընտրական խոսույթում Ադրբեջանի թեմայի առաջնային կարևորությունը։ Այս մասին գրում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը:"Մի հատված ընդդիմության առաջնորդ Ք. Քըլըչդարօղլուի թեմատիկ անդրադարձից. «Գիտեք՝ Զանգեզուրի միջանցք կա։ Այդ միջանցքը պետք է բացվի։ Սակայն այդ միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Ադրբեջանին Թուրքիայի՝ առանց պայմանի օգնությունից...»։Թուրքիայում ընտրական անորոշության ավարտից հետո զարգացումները տեղափոխվելու են Հայաստանի դեմ համակողմանի ճնշումների առավել ակտիվացման շրջափուլ, որում Իրանի ներգրավվածությունն ավելի պասիվ է լինելու",- գրել է Պետրոսյանը։ Հիշեցնենք, մայիսի 28-ին Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: