ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը գրում է. "Նիկոլը լուռ մեր տարածքները հանձնում էր թշնամուն ու անվանում ադրբեջանական անվանումներով, հիմա եկել ասում եք ՀԱՊԿ-ն պատշաճ չի արձագանքել։Լսեք, կապիտուլյանտներ։ Հերիք չէ՞ ձեր «կերած բողկերն» ուրիշի վրա գցեք։ Թե բա` ՀԱՊԿ-ն չի արձագանքե՞լ։Իսկ դուք ինչո՞ւ չեք արձագանքել, երբ 2021-ի մայիսին թշնամին օկուպացրեց Հայաստանի տարածքը։ Ձեր Նիկոլն էր 2020-ի դեկտեմբերի 18-ին հանձնում մեր տարածքները Սյունիքում։ Ինքն էր Սյունիքի գյուղերն «էյվազլի, մեյվազլի» անվանում։ Նիկոլն ու ՔՊ-ն լուռ էր, երբ հանձնեցիք Բերձորն ու Աղավնոն։Հիմա ի՞նչ եք եկել «կոկորդիլիսի արցունքներ» թափում»,- գրել է Շարմազանովը։