24.11.2024
Պետականությունը, անկախությունը նշաձող չունի, որ բարձրացնեք կամ իջեցնեք. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Դեպի Ռուսաստանի գիրկը. Արցախն Ադրբեջանի կազմում թողնելը հայերին այլ ելք չի թողնում

Արևմուտքը, գեներացնելով Ադրբեջանի հետ խախաղության պայմանագրի կնքման ու Արցախի հարցի վերջնական լուծման, այսինքն այն Ադրբեջանի կազմում թողնելը, հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը: Հիմա դրանում ո՞վ է մեղավոր: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Իհարկե, Հայաստանի արևմտամետներն այդքան ուղեղ չունեին, որ գիտակցեին իրենց ամենօրյա քայլերի հետևանքները, սակայն իրենք նույնպես մեղավոր են դրանում ու կոկորդիլոսի արցունքներ թող չթափեն:

Նույնն էլ Ուկրաինայում էր. 2021-ի դեկտեմբերին Բրիտանիան Ուկրաինայի հետ Ազովի ծովում ու Սև ծովում ռազմական բազաների ստեղծման մասին մեմորանդում կնքելով չգիտե՞ր, որ դրա հետևանքը պատերազմն է լինելու: Իհարկե գիտեր",- գրել է քաղաքագետը: