18.12.2025
Պարտությունները հաղթանակի պտուղների, նրա իդեալների արժեզրկման խորքային արդյունք են
08.07.2022
Պարտությունները հաղթանակի պտուղների, նրա իդեալների արժեզրկման խորքային արդյունք են

Բազմաթիվ եզրակացություններ կարելի է անել, թե ինչպես են ժողովուրդն ու պետությունը վայելում հաղթանակի պտուղները, ինչ դասեր են քաղվում պարտություններից։ Հաճախ պարտությունները հաղթանակի պտուղների, նրա իդեալների արժեզրկման խորքային արդյունք են։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: "Միաժամանակ, եթե պարտություններից ճիշտ դասեր քաղենք, եթե դրանք ազնվորեն քաղենք, որքան էլ դառը լինեն հետեւանքները, կարող ենք հաղթահարել ամենադժվար մարտահրավերները։ Բայց դրա համար ժողովուրդը, հասարակությունը պետք է լինեն հայրենասեր, կիրթ, ունենան պետական մտածողություն։ Հենց այս որակներն են հավաքական ազգային իմունային համակարգի հիմքը, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պատահականորեն ու կարճ ժամանակահատվածում հասնել հաջողության, այլ գրանցել օրինաչափ հաղթանակ երկարաժամկետ հեռանկարով",- գրել է Բաբայանը։