11.07.2025
Հոսանքը կթանկանա. Հրազդան-5-ի կանգնեցումը երկրում էներգետիկ ճգնաժամի հետևանք է. փորձագետ
02.12.2021
Հոսանքը կթանկանա. Հրազդան-5-ի կանգնեցումը երկրում էներգետիկ ճգնաժամի հետևանք է. փորձագետ

ՀԾԿՀ-ն չի բացառում, որ 2022 թ. փետրվարից Հայաստանում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները՝ պատճառաբանելով այդ սպառնալիքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցմամբ: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:"Մինչդեռ Հրազդան-5-ի կանգնեցումը ոչ թե խնդրի պատճառն է, այլ երկրում տիրող էներգետիկ ճգնաժամի հետևանքը: Ձախողելով էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարությունը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի կառուցման աշխատանքները՝ դիլետանտների կառավարությունը այլ ելք չթողեց երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի սեփականատիրոջը, որն այլևս նպատակահարմար չի համարում դրա հետագա շահագործումն ու ներդրումների իրականացումը:Ինչ վերաբերում է ԱԷԿ-ի մոդեռնիզացման նպատակով ներգրավված վարկի մարման արդյունքում գոյացած բեռին, ապա այն ևս պայմանավորված է ա) այդ աշխատանքների գրաֆիկի խախտմամբ ու բ) կրկին էներգետիկ համակարգի անարդյունավետ կառավարմամբ:Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում իսպառ բացակայում է անվտանգային կառավարումը",- գրել է փորձագետը: