26.07.2025
Խամոյանը հիշեցրեց, թե ինչին է խիստ ընդդիմանում Ալիևին փաստաբանություն անող ՔՊ-ն
prev Նախորդ նորություն

Դեդոլարիզացիան կարող է բխել Հայաստանի էներգետիկ շահից. Վահե Դավթյան

Դեդոլարիզացիայի ռազմավարությունը ԵԱՏՄ-ում միս ու արյուն է ստանում: Այս մասին գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

"Այսօր Չինաստանը և ԵԱՏՄ-ն հայտարարեցին նոր միջազգային արժույթի վրա հիմնված անկախ միջազգային արժութաֆինանսական համակարգի մշակման մեկնարկի մասին, որը կհաշվարկվի որպես Միության անդամ-երկրների ազգային արժույթների և բորսայական ապրանքների ինդեքս:

Դեդոլարիզացիան հատկապես կարող է բխել Հայաստանի էներգետիկ շահից: Հիշեցնեմ, որ դեռևս 2015 թ. Երևանն առաջարկել էր ԵԱՏՄ շրջանակներում բնական գազի առուվաճառքն իրականացնել ազգային արժույթով՝ դոլարի տատանումների հետևանքով ձևավորվող ռիսկերից խուսափելու նպատակով",- գրել է Դավթյանը:


 

Մամուլ. Արտակ Դավթյանը բողոքել է, թե իրեն «պադստավկա» են արել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին