24.11.2024
Ո՞վ կփոխարինի Նազելի Բաղդասարյանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Էրդողանը ՀՀ հետ հարաբերությունների մասին խոսելիս օգտագործել է «պահանջներ» եզրույթը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս օգտագործել է «պահանջներ» եզրույթը, ինչը նախկինում չէր արվում․ ՍիվիլՆեթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Թուրքիայի որդեգրած փուլային քաղաքականության մասին:


"Թուրքիան անկեղծ է, քանի որ չի թաքցնում իր իրական նպատակները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում",- ասաց նա:


Գնահատելով իշխանությունների և ընդդիմության հնարավորություններն առաջիկա ընտրություններում՝ Սաֆրաստյանը ենթադրում է՝ Էրդողանը կհաղթի երկրորդ փուլում։