Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար` Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է: Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան` կփաթաթեն: Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն: Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա: Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ: Այն, որ այդ «ցուցմունքն» արդեն ունեն` հստակ է, այստեղ հարցն այն է, թե դա Հայաստանի դեմ ինչպես կօգտագործեն կամ շանտաժային քաղաքականությունում ինչ նոր նյուանսներ կմտցնեն: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան