Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ այս շաբաթավերջին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը կարող են հայտարարել «խաղաղության մտադրության մասին»։ Արդյո՞ք մեզ սպասվում է երաշխավորված խաղաղություն, թե՞ հիշենք համաշխարհային պատմության նախադեպերը, որոնք արյունալի վերջաբան են ունեցել: Օսլոյի նախադեպը Իսրայել–Պաղեստին, Նոբելյան մրցանակներ, ամերիկյան միջնորդություն, շքեղ խոստումներ։ «Հետո»-ն՝ արյուն, պատերազմ, նոր ճգնաժամեր, իսկ հիմա արդեն՝ բացահայտ ցեղասպանություն Գազայի հատվածում: Կարո՞ղ է Հայաստանը խուսափել վատ հեռանկարից Ի՞նչ է իրականում տեղի ունենում • Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ «մտադրությունների հայտարարություն», առանց պարտադիր մեխանիզմների։ • Թրամփի համար՝ նախընտրական շքեղ PR՝ «Ամերիկան վերադարձել է Կովկաս» մոտավոր վերնագրով։ Թրամփն անցած ամիսներին հիմնականում ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրան պետք է հաջողության պատմություն: • Փաշինյանի համար՝ ներքին քարոզչական փրկօղակ 2026-ի ընտրություններին ընդառաջ: Առանց նման մի փաստաթղթի՝ Փաշինյանի իշխանության վերարտադրության ցանկությունը լեգիտիմություն չի ունենա: Ո՞վ է շահում Ադրբեջանը • Ստանում է միջազգային լեգիտիմացում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ • Նոր հնարավորություններ Նախիջևանի կապի համար։ • ԱՄՆ-ի աջակցություն՝ Ռուսաստանին ու Իրանին հակազդելու համար։ Հայաստանը • Լուսանկարներ Սպիտակ տանը։ • Անորոշ խոստումներ ներդրումների ու անվտանգության մասին։ Իսկ իրականում՝ Սյունիքի ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակման վտանգ, արտաքին ճնշումներ, ներքին պառակտում։ Իրանն ու Ռուսաստանը լուռ չեն մնա • Թեհրանը զգուշացնում է․ «Խաղաղությունը պետք է լինի առանց արտատարածաշրջանային միջամտության»։ • Մոսկվան կորցնում է ազդեցությունը և հավանաբար կարձագանքի կոշտ քայլերով։ Վաշինգտոնի այս նախաձեռնությունը իրական խաղաղության երաշխիք չէ։ Դա PR սցենար է Թրամփի ու Փաշինյանի համար, որի գինը կարող է լինել Հայաստանի նոր զիջումները։ Այս պատմությունը, ցավոք, հիշեցում է ոչ թե խաղաղության, այլ միջազգային վատ նախադեպերի մասին: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց