Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի ազգայնացում» ու դա մատուցվում է այնպես, թե իբր մի լավ ու մեծ գործ են անում պետության համար։ Ուրեմն, իմացեք՝ խոսքը գնում է քաղաքական հետապնդման ենթարկվող մարդու սեփականությունը խլելու մասին: Չփորձեք որևէ կերպ լեգիտիմացնել այդ գործընթացները։ Մինչ օրս ինչ էլ որ խլել եք ապօրինի գործընթացներով՝ փոխանցել եք այլ մասնավորի, ձեզ լոյալ մասնավորի, և հասել սեփականության վերաբաշխման: Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ, այլ բառ այստեղ կիրառելի չէ: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան