Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանդիպման ժամանակ Միխայիլ Միշուստինին վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր աշխատանքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Ինչքան էլ Փաշինյանը 2026-ին ընդառաջ իշխանության վերարտադրության քարոզչական նարատիվը դարձրել է հակառուսականությունը, նա հասկանում է, որ Հայաստանի տնտեսությունը, էներգետիկ համակարգը և առևտրային շուկաները դեռևս սերտորեն կապված են Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ: Հետևաբար, Փաշինյանն իր իշխանության կայունությունը փորձում է ապահովագրել ռուսական հնարավոր հակազդեցությունից: Այնուամենայնիվ, Միշուստին-Փաշինյան հանդիպման մասին ռուսական մեկնաբանություններում գերիշխող էին մտահոգության նոտաները: Թերևս, սրանով է բացատրվում Երևանից այսօր հնչած մի հայտարարություն: «Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- ասել է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը: Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը տրամագծորեն հակառակն էր պնդում... Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց