7.07.2025
ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել
11.03.2025
ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների ապօրինի գույքի գործով դատախազն ազատման դիմում է գրել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել: Գևորգ Քոչարյանը դատախազության նորաբաց՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր: Оրաթերթը տեղեկացավ, որ * Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի,* Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,* Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,* Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,* Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գեւորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել:Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է»: «Հրապարակը» գրում է․ Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։ Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։ Վարդան Օսկանյանը կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Գյումրի կատարած այցից հետո ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել՝ կոմպրոմատներ հավաքել ընդդիմախոսների շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ: Ըստ այդմ, ընդդիմադիր կուսակցություններում եւ դաշինքներում ընդգրկված ցուցակների անձանց մասով կոմպրոմատների «փունջ» է պատրաստվում: Գյումրու մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգը ՔՊ-ի «սրտի» թեկնածու Սարիկ Մինասյանի ոչ հարազատ եղբոր միջոցով կիրագործվի, որը մարզում հայտնի` Շիրակի ԱԱԾ վարչության պետ Կամո Ներսիսյանն է: Փաշինյանն ամեն գնով պատրաստվում է Գյումրիում իշխանությունը «վերցնել»՝ անգամ ցուցարարներից մարդ «գողանալով»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց այս հարցի վերաբերյալ զրուցել Սարիկ Մինասյանի հետ, սակայն որեւէ ձեւով նա չարձագանքեց մեր զանգերին»: