13.05.2025
Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են
09.12.2024
Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են

Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը. 1. Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռոսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:2. Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից: 3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ: 4. Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը) որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում: 5. Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում: Այսինքն այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ դաշնակիցներն են համարվուն:Իհարկե այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան: Քաղաքագետ Սուրեն Սարգսյան