26.12.2025
Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին
30.07.2025
Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին

Ազգային իշխանություն՝ ոչ թե կարգախոս է, այլ ռազմավարական անհրաժեշտություն։Հայաստանի ապագան կախված է այն պարզ ճշմարտությունից, որ առանց ազգային իշխանության՝ պետությունը կորցնում է իր իրական սուբյեկտայնությունը։Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը միայն արտաքին սպառնալիքը չէ։ Մեր պետությունում խորացել է քաղաքական անպատասխանատվությունը, փաշինյանական իշխանության դավաճանական քաղաքականությունը, իրավական բեսպրեդելը, ինստիտուցիոնալ թուլությունը և պետության ռազմավարական կողմնորոշման տատանումը։Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին, ոչ թե պետություն կերտող ուժ։ Իսկ պետությունը, որը չի պաշտպանվում ազգային շահերի միջոցով, դառնում է տարածք՝ ուրիշների շահերի սպասարկման համար։Պետականությունն ու ազգային ինքնիշխանությունը երբեք չեն լինում տրված՝ դրանք պահում են պայքարով, նվիրումով ու ազգային ոգով։ ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան