8.07.2025
Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում կներկայացվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը

Բարձր մակարդակի պատվիրակություն՝ կազմված Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելի(Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանի (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբների, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից, այս շաբաթ այցելում է Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը և խթանելուԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ արդարության և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման գործում։


2025 թ. մարտին Շվեյցարիայի խորհրդարանը պատմական բանաձև ընդունեց, որով պարտավորեցրեց Դաշնային Խորհրդին կազմակերպել միջազգայինխաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է միջազգային վերահսկողությամբ ուղիղ երկխոսության նախաձեռնում Ադրբեջանիիշխանությունների և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ ուղղված կամավոր, հավաքական ևարժանապատիվ վերադարձի շուրջ բանակցություններին։


Հուլիսի 7-ի, երկուշաբթի առավոտյան, պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպել պետքարտուղարի տեղակալներիօգնականներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերիիրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։


Պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակելու է հանդիպումները Կոնգրեսի անդամների, մարդու իրավունքների կազմակերպությունների ևվերլուծական կենտրոնների հետ՝ նպատակ ունենալով ապահովել աջակցություն Շվեյցարական նախաձեռնությանը և պահպանել տեղահանվածբնակչության շարունակվող ճգնաժամը միջազգային օրակարգում։

Սոցցանցային գռեհիկ պրոպագանդիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները