44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ ստեղծված ոդիսականը որոշակի արհեստական էլեմենտներ է պարունակում:Եթե իշխանությունն իսկապես հետևողական էր այդ զեկույցի` սահմանված ժամկետներում պատրաստման առումով, ապա ժամանակին քայլեր կձեռնարկեր:Չի բացառվում, որ իշխանությունը զուգահեռ 2 խնդիր է լուծում` կոնկրետ դեմքերի «գծերից է գցում» և զեկույցը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում:Ի վերջո, ինչպես էլ իշխանությունը սեփական պատկերացումներով և քաղաքական նպատակահարմարությամբ զեկույց գրի, մեկ է` իր քաղաքական պատասխանատվության հանգամանքը թաքցնել չի ստացվի, որովհետև ցանկացած հայտարարություն, որը նույնիսկ ՔՊ-ական դեմքերից է հնչեցվում` դրանց հիմքում քաղաքական ղեկավարության հանցավոր անգործությունն ու կայացված որոշումներն են: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան