8.01.2026
Global Gateway. Ինչպես ԵՄ-ն Հայաստանին վերածում է Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ հենակետի
16.07.2025
Global Gateway. Ինչպես ԵՄ-ն Հայաստանին վերածում է Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ հենակետի

Հայաստանին ներքշում են ԵՄ կողմից նախաձեռնված Global Getaway նախաձեռնության մեջ:Առաջին հայացքից հեռանկարային թվացող այս գործընթացն իրականում բազմաթիվ անվտանգային ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Ի՞նչ է իրենից ներկաացնում Global Getaway-ը: 2021 թ.-ին Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և 300 մլրդ եվրոյի հասնող այս ծրագիրը նախևառաջ ուղղված է երկու գեոքաղաքական խնդիրների լուծմանը. 1. մակրո մակարդակում՝ Չինաստանի Belt & Road ռազմավարությանը գլոբալ հակակշռի ձևավորում, 2. մեզո մակարդակում՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային հաղորդակցության ապահովում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: Ծրագրի շրջանակներում կարևոր տեղ է զբաղեցնում ՛՛Միջին միջանցքը՛՛, որի դիվերսիֆիկացման համար այսօր փորձ է արվում հնարավորինս արագացնել այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցի՛՛ ձևավորումը՝ աութսորսինգային կառավարման հիմունքներով (’’արտապատվիրակում’’): Մեզո մակարդակում ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար ԵՄ-ին ի դեմս Հայաստանի անհրաժեշտ է հարավկովկասյան ֆորպոստ, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական լոգիստիկ շահերը՝ ապահովելով ՛՛Միջին միջանցքի՛՛ ձևավորումը, և միաժամանակ կամբողջացնի Անկարա-Երևան-Բաքու հակառուսական առանցքը: Գալով միկրո մակարդակ՝ կանխատեսենք, որ եվրոպական ֆորպոստ, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական լոգիստիկ օղակ դառնալու համար հայաստանյան կրիտիկական ենթակառուցվածքներից հետևողականորեն դուրս է մղվելու ռուսական կապիտալը: Առաջիկայում թիրախում կարող են հայտնվել երկաթուղին և գազատրանսպորտային համակարգը: ԱԷԿ-ի մասով էլ որոշման բացակայությունն արդեն իսկ կարող ենք որպես որոշում դիտարկել: Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց: Վարկային բեռի կտրուկ ավելացում՝ այս անգամ, ինչպես խոստանում են, 2,5 մլրդ եվրոյի չափով: Թե ինչպես են աշխատում ԵՄ վարկային ծրագրերը և թե դրանց որ մասն է իրականում ուղղվում շահառու-երկրի զարգացմանը՝ հայտնի է ԵՄ ինստիտուտներին քիչ թե շատ առնչված յուրաքանյուր մարդու: Դրան զուգահեռ՝ կստանանք մի քանի միլիոն եվրոյի հասնող դրամաշնորհներ՝ մեդիագրագիտության, քաղհասարակության զարգացման, փոքրամասնությունների շահերի պաշտպանության և այլ վիրտուալ նպատակներով: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյան