13.03.2026
Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ
30.09.2025
Միքայել Աջապահյանի գործը՝ 2026-ի ընտրությունների մթնոլորտի վտանգավոր տրիգեռ

Դատախազ Արման Բաղդասարյանը պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։ Սա այն դեպքում, երբ նույն հոդվածով պատիժը կարող է սահմանվել անգամ տուգանքով(նույնիսկ մի կողմ եմ թողնում առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը)։ Այսպիսի պահանջը չի կարելի անվանել «արդարադատություն»․ սա քաղաքական պատանդի գործ է։ Արդարադատության անվան տակ ազատազրկում կիրառվում է միայն ավտորիտար երկրներում։ Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի վճիռը, սակայն ակնհայտ է՝ դատախազությունն ու դատարանը կաշկանդված են գործադիր իշխանության կողմից։ Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է․ ● Կանգնեցնել իրավական այս բեսպրեդելը, ● Կամ երկիրը գլորել ավտորիտարիզմի ճահիճ։ Այս գործընթացը նաև ուղիղ ազդանշան է 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ․ իշխանությունը մտադիր է վերարտադրվել ոչ թե մրցակցային ընտրություններով, այլ վախեցնելու և հակառակորդներին պատանդի վերածելու մեթոդներով։ Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց