14.06.2026
Տարածաշրջանային միջանցքների քարտեզը այլևս գծում է Իրանը, այլ ոչ թե Վաշինգտոնը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը մեղադրում է ողջ մնացածներին, որ չեն զոհվել

Նիկոլ Փաշինյանը մի արատավոր, այլանդակ ու բարոյազուրկ շարք բացեց՝ «ինչո՞ւ չես զոհվել», «ինչո՞ւ ես սաղ» բառերով, նրա թիմակիցներն էլ կրկնում են այս անմարդկային, դաժան թեզը։


Սա աններելի է, սա հակամարդկային է, սա թույլատրելի չէ։ Հանրության ներկայացուցիչները, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, պետք է հստակ արձագանք տան ու պահանջեն դադարեցնել այս հակամարդկային ու վտանգավոր խոսույթի հետագա զարգացումը։


Սա թունավոր է պետության համար։ Ո՞նց կարա «յան» ազգանունով մեկը «յան» ազգանունով մեկ այլ մարդու նման բան ասի։ Ալիևի հայատյացության դպրոցն ե՞ք ավարտել, չեմ հասկանում։ Մեկ նա է ուզում, որ շատ հայ մարդ մահանա, մեկ էլ դուք՝ ոնց նայում եմ․․․


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան


 


 

Իշխանափոխության համար գործողություններ են պետք, այլ ոչ թե դատարկ խոսքեր
Հաջորդ նորություն next