Ուշագրավ հայտարարություն Իրանից: Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Հայաստան այց կկատարի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Հայտնի էր, որ Իրանի նախագահը այցելելու է Հայաստան: Բայց ուշագրավ է, որ այցի ժամկետային կոնկրետություն հնչում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին սպասվող հանդիպմանն ընդառաջ: Իհարկե ավելորդ է խոսել այդ հանդիպման առնչությամբ Իրանի զգայունության մասին: Վերլուծաբան Հակոբ Բադալյան