5.06.2026
Լուսանկարը` jam-news.net
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ԱՄՆ-ին ևս արդեն հռչակել է «մեղավոր»

Նարեկ Կարապետյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն «մտքին», թե Ռուսաստանը դեմ է եղել Արցախի կարգավորմանը, խոչընդոտ է եղել, եւ այլն, բանավեճի ժամանակ հայտարարեց, թե ԱՄՆ ու Ֆրանսիան թող իմանան, որ մի օր էլ իրենք են Փաշինյանի համար դառնալու «մեղավոր», քանի որ դա է դիվանագիտության վերաբերյալ Հայաստանի վարչապետի գիտելիքը:


Կարծում եմ, որ Կարապետյանը մի փոքր վրիպում է: ԱՄՆ, օրինակ, արդեն հռչակվել է «մեղավոր»: Օգոստոսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր ԱՄՆ դեմոկրատական վարչակազմից: Այն վարչակազմից, որի պետքարտուղարի հետ՝ նրա պաշտոնավարման վերջին օրերին, Արարատ Միրզոյանը ստորագրեց ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրություն:


Փաշինյանը օգոստոսի 8-ից հետո հայտարարեց, թե «այնպես չէ, որ գոհ ենք եղել դեմոկրատական վարչակազմի մոտեցումներից»: Այդպիսով, առնվազն դեմոկրատական վարչակազմի առումով նա արդեն իսկ ԱՄՆ ըստ էության հռչակել է մեղավոր: Իհարկե կասկած չկա, որ հանրապետականների պարտությունից հետո «մեղավորության» էստաֆետը Նիկոլ Փաշինյանը կփոխանցի արդեն նրանց, եթե, իհարկե, մինչ այդ Հայաստանի հանրությունը խորհրդարանի ընտրության քվեարկությամբ չարձանագրի Նիկոլ Փաշինյանի պարտությունը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան