4.06.2026
Հայաստանի քաղաքական կուրսը. 2021-ի խոստումներն ու այսօրվա իրականությունը
prev Նախորդ նորություն

Պետք է վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը

Երբ Արցախը և արցախյան հարցը կա, երբ Հայաատանը տարածաշրջանային անվտանգության գործոն է, երբ Հայաստանն ամբիցիոզ ու վստահելի պետություն է՝ աշխարհը հարգում է հայ ժողովրդին ու հայկական ինքնիշխանությունը:


Այսօր այնքան է կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի»:


Կար ժամանակ, երբ հայկական իշխանությունները, միջազգային ամբիոններից խոսում էին տարածաշրջանում ունեցած ազդեցությունից, Արցախյան հաղթանակից, ինքնորոշման գործընթացից, հայության միասնական ներուժից, միջազգային կառույցներում Հայաստանի դերակատարումից և այլն:


Այսօր, էժանագին հպարտությամբ, առանց ամաչելու, ամբիոններից գլուխ են գովում, որ Adrբեջանը երկու վագոն ղազախական ցորեն է բացթողել, կամ մեկ խմբաքանակ ծաղիկ են վաճառել ինչ-որ երկրում (էական չէ)...


Պետք է գնալ քվեարկության, ու վերջ տալ այս մղձավանջային խայտառակությանը:


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան