10.06.2026
Ընդդիմադիր դաշտը պետք է արագ կողմնորոշվի
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում սկսել են պաշտոններ բաժանել

«Հրապարակ» թերթը գրում է․


«Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։


ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում»։


 

Փաշինյանի «նկարած» հաղթանակն իրականում նրա պարտությունն է
Հաջորդ նորություն next