28.12.2024
Լուսանկարը՝ gov.am-ի
17.09.2024
Մեր ողբերգության պատճառներից են այս կամ այն ժամանակի անկուշտ ու կոռուպցիոներ իշխանավորները

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն ՀՀ դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):Չգիտեմ՝ քաղաքակիրթ ու զարգացած երկրներում սրանցից որևէ մեկն ինքնասպան կլիներ՝ ամոթի այս խարանը մաքրելու կամ գոնե մի քիչ խղճահարություն առաջացնելու համար։Պատերազմող երկրի փոխնախարարին որտե՞ղից այսքան գումար։Բայց վերջին տարիների զարգացումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը, ում այս իշխանությունն արդարացրեց, սուրբ է եղել, իսկական կոռուպցիոնիստները եղել են նրա տեղակալները, նախարարներն ու փոխնախարարները և այլ անձինք։Սերժ Սարգսյանն ընդհանրապես տեղյակ չի եղել իր իշխանության տարիներին գործած կոռուպցիոն սխեմաներից, և նրա արդարացումը հենց այս ամենի վկայությունն է։ Իսկ եթե լուրջ, ինքս, որ երբեք ներքաշված չեմ եղել որևէ կոռուպցիոն գործընթացում, ու այս առումով խիղճս մաքուր է, այսօրվա ու երեկվա իշխանավորների փոխարեն ամաչում եմ, որովհետև գիտակցում եմ, որ մեր ողբերգության պատճառներից մեկն այս կամ այն ժամանակի անկուշտ ու կոռուպցիոներ իշխանավորի գոյությունն է եղել, որոնք իրենց գործունեությամբ քայքայեցին ու կործանման եզրին հասցրեցին մեր երկիրը․․․ Քաղաքագետ Նորիկ Նորիկյան