17.06.2026
Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները
prev Նախորդ նորություն

Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը

Նիկոլն իր նախընտրական խոստումների շրջանակում շարունակում է սեփականության վերաբաշխման, ընդդիմախոսներին մեկուսացնելու և երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը։


Հիմա պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է շարժվելու ընդդիմությունը, և հատկապես՝ ԱԺ ընտրություններում շեմը հաղթահարած ուժերը։


Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չպետք է դիտարկվի զուտ տուն կամ ԱԺ գնալու համատեքստում. դա պետք է բխի ոչ միայն ընտրական խոստումների, այլև տվյալ ուժերի հռչակած քաղաքական նպատակներից։


Հետընտրական 10 օրերին գործողները դժվարությամբ, բայց առաջ են շարժվում՝ փորձելով ամրապնդել դիրքերը և ցրել ընտրությունների շուրջ անօրինականությունների օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է՝ իրադրությանը ոչ համահունչ ազդակներ հղելով հանրությանը։


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 


 

Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում
Հաջորդ նորություն next